Ֆոնեթոնի արդյուքնում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյուքնում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն:
«Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության:
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։
Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով»,-այս մասին հայտարարել է Հայաստան համահայկական հիմնադրամը։
Նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյուքնում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն...
Posted by Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ on Monday, November 23, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան