Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ
Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:
«Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (ցեղասպանություն): Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանում գործը վերանայվել և հաստատվել է դատավոր Էլբայ Ալլահվերդիևի կողմից»,-հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դատարանի որոշմամբ՝ Օհանյանի նկատմամբ հեռակա կարգով կիրառվել է ձերբակալություն, և նա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան