Հայաստանում մի քանի կամավորներներ կստանան կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութ
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստան բերված Sputnik V պատվաստանյութի նմուշները կփորձարկվեն կամավորների վրա։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին:
«Մենք ստացանք փոքր քանակությամբ պատվաստանյութեր: Դրանք պարզապես նմուշներ են: Մի քանի կամավորներ պատվաստանյութը կստանան», - ասել է Նիկողոսյանը:
Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Երևանում Մուրաշկոն Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշները հանձնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Օգոստոսին Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութը COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյա էլեկտրաքիմիայի հետազոտական կենտրոնի կողմից: Այն ստացել է Sputnik V անվանումը:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի արժեքը
- Moderna-ի պատվաստանյութի մասին լուրերը «բավականին հուսադրող» են. ԱՀԿ տնօրեն
- Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին