WarGonzo. Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը, գյուղացիները պայքարում են սեփական ուժերով
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են զբաղեցնել Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը։ Այս մասին գրում է Թելեգրամի Wargonzo ալիքն ու նշում, այդ մասին պատմել են գյուղի բնակիչները։
Աղբյուրը հիշեցնում է, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Մարտունու շրջանի վեց գյուղեր պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց դրանc թվում Բերդաշենը չկա։
«Այս պահին Բերդաշենի բնակիչները փորձում են իրենց ուժերով ներս չթողնել ադրբեջանցի զինվորականներին իրենց տարածք»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական էջում հրապարակված ցանկի համաձայն, Ադրբեջանի վերահսկողությանն են Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ անցել Մարտունու շրջանի Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Վազգենաշեն գյուղերը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները գերի են վերցրել Վազգենաշեն համայնքի ղեկավարին ու նրա որդուն, ապա՝ ազատ արձակել
- Վազգենաշեն համայնքից բնակչությունը դուրս է գալիս ադրբեջանցի զինվորների ծաղրանքների ներքո
- Գույքս դուրս եմ բերել բացառապես իմ միջոցներով՝ ծախսելով 300 հազար դրամ, որից 200 հազարը պարտքով եմ վերցրել. Լքված Նոր Էրքեջի դպրոցի ուսուցիչ
- Բեգլարյան. Արցախի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ
- Մարտակերտի յոթ բնակավայրեր ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ
- Մարտակերտցիներն անակնկալի են եկել. մեկ օր ունեն իրենց տները լքելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին