Հայաստանը լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն․ Զ․Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Այդ մասին նա ասել է Aysor.am-ի հետ զրույցում:
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն», - Aysor.am-ին ասել է Մնացականյանը:
«Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ՝ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը», - նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից
- Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի՞ եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ
- Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի. Զոհրաբ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան