Ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ-ի 4 աշխատակիցները,մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որի կազմում ընդգրկված են ռուս խաղաղապահները, Ադրբեջանի ԶՈւ-ն, Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, նոյեմբերի 23-ին զոհվածների մարմիններ են փնտրել Թարթառի շրջանում։
«Ականը պայթել է Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Ռուս զինծառայողին տեղափոխել են Բաքվի հոսպիտալ, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Կյանքին վտանգ չի սպառնում»,-գրված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան