Ջո Բայդենը Էնթոնի Բլինքենին կառաջադրի պետքարտուղարի պաշտոնում
Ակնկալվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Էնթոնի Բլինքենին կառաջադրի պետքարտուղարի պաշտոնում, որը կղեկավարի երկրի Պետդեպարտամենտը։ Այս մասին գրում է Euronews-ը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ:
Բլինքենը ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալն էր և Օբամայի վարչակազմի օրոք ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը, արտաքին քաղաքականության երկարամյա խորհրդական:
«Ժողովրդավարությունը նահանջում է ամբողջ աշխարհում, և, ցավոք, այն նաև նահանջում է մեզ մոտ», - դեռ սեպտեմբերին ասել էր Բլինքենը։
Նշվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կաբինետի առաջին պաշտոնյաները կարող են հրապարակվել վաղը՝ երեքշաբթի:
Ռոն Քլեյնը, Բայդենի գալիք աշխատակազմի ղեկավարը, կիրակի օրը ոչ մի մանրամասն չներկայացրեց այն մասին, թե որ պաշտոնյաներին է Բայդենն առաջինը հայտարարելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան