Մեր պետականության համար այս վճռորոշ պահին Արարատ Միրզոյանի ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր պետականության համար այս վճռորոշ պահին Արարատ Միրզոյանի ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է:
Վարչապետն ԱԺ նախագահին մաղթել է շուտափույթ ապաքինում և վերադարձ տուն ու իր պետական առաքելությանը»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան