Մարուքյան. Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում
«Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»:
Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է և' հայկական, և' ադրբեջանական կողմերին։
Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները և ոչ միայն։
Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական այսպես կոչված փախստականները վերադառնային նոր կառոուցված տներ և խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին ապրել այդ գյուղերում:
Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար»,- ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին