ԱԱԾ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել
Ազգային անվտանգության ծառայությունից պաշտոնապես հերքեցին Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ծառայություն հրավիրելու մասին տարածված լուրերը։
«Պաշտոնական պատասխանը սա է՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին ծառայության մամուլի կենտրոնից։
Լուրի վերաբերյալ մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Այս պահին չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Past.am-ը գրել էր. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:
Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության հրապարակման հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել.
«Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան