ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին
Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են:
Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 357 բեռնատար»,-նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան