
Նոյեմբերի 24-ին կկայանա «Կյանք և ազատություն» գրքի դեմ իշխանության գործողությունների վերաբերյալ դատական նիստը. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վաղը ժամը 11:00-ին ՀՀ Վարչական դատարանում կայանալու է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի դեմ իշխանության իրականացրած գործողությունների իրավաչափության վերաբերյալ դատական նիստը:
Եթե իշխանությունը կարդար այս գիրքը, հրաշալի պատկերացում կկազմեր հայրենիք սիրելու, հող նվաճելու, բանակցություններ վարելու մասին. գիրքը այդ հարցերի վերբերյալ հրաշալի մեթոդական ուղեցույց է: Թե չէ կարդում են «Երկրի հակառակ կողմը» ու երկիրը թողնում հակառակ կողմում»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանը որպես վկա կհարցաքննվի նոյեմբերի 10-ի անկարգություններն ուղղորդելու կասկածանքով. Կոչուբաև
- Հայինկասացիա ՓԲԸ ավտոմեքենաները դուրս են բերվել երկրից, 20 գրել են՝ 5-ը տվել Արցախին. Ալեքսանդր Կոչուբաևը
- Կոչուբաև. Իշխանությունը խռխռոցի մեջ է