ԱԻ նորանշանակ նախարարն առաջին խորհրդակցությունն է անցկացրել
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ նախարար Փիլոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում՝ հավելելով, որ նորի ներդրման հետ մեկտեղ շարունակելու է զարգացնել նաև նախկինում մեկնարկված ծրագրերը:
«Ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
Ի թիվս այլ հանձնարարականների, նախարարն ընդգծել է մասնավորապես քաղպաշտպանության և ձմեռային սեզոնի նախապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը: Խորհրդակցությունից հետո Անդրանիկ Փիլոյանը շրջել է նախարարության մասնաշենքերով, ծանոթացել ԱԻՆ աշխատակիցների հետ»,- ասվումէ ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա