Արման Աբովյան. Փաշինյանը փորձում է պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանությունը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը և իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։
Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա «չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի մասին պատմելը ավելորդ է, բոլորս լավ գիտենք, թե ինչպես այս անձնավորությունը արեց ամեն ինչ, որպեսզի նսեմացնի ազգային և հոգևոր գործոնը կրթության մեջ, փաստացի իրականացնելով ծրագրեր ,որոնք պետք է մեր երեխաներին դարձնեին՝ անդեմ,անհավատ,անհայրենիք,անսեռ և անհոգի ինչ որ բիոզանգված։
Սակայն հիմա այդ մարդու մասին չեմ ուզում խոսել, չնայած ինքը ունի իր մեղավորության մեծ բաժինը ազգային խայտառակոոթյան մեջ։
Այստեղ ավելի կարևոր է Փաշինյանի տակտիկան,որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը։
Կարող եմ վստահ ասել միայն մի բան։
Չի ստացվի, վստահ ասում եմ, չի ստացվի քանզի այն բուրգի գլխին, որը ուղղակի ոչնչացրեց երկիրը, կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ամենագլխավոր մեղավորը և պատասխանատուն հենց ինքն է»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից
- Արմեն Սարգսյանը երեք նոր նախարար է նշանակել
- Զարուհի Բաթոյանը դիմում չի գրել, բայց Մեսրոպ Առաքելյանը կնշանակվի նրա պաշտոնում
- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել
- Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին