Գաբրիել Բալայանը աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Tert.am-ին հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։
«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,- ասել է Բալայանը։
Գաբրիել Բալայանը շնորհակալություն է հայտնել է համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնել է, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։
«Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին»,- ասել է Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին