Մեր կողմում պետական այրերը համարում են՝ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն». Էդգար Էլբակյան
Ռազմական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«Հետհրադադարային Արցախում թշնամին ձգտում է նորանոր տարածքներ կորզել։ Մեր կողմից արդեն մարտական դիրքեր են հանձնվել Մարտունու, Մռավի («Եղնիկներ») ուղղությամբ, հարավային ռազմաճակատում թշնամին «դե մենք մի մոմենտ ստե մտել էինք» թյուրքական հին ու բարի հիմնավորմամբ փորձել է տիրանալ Շոշ գյուղին, Մխիթարաշենը մնացել է մեզ, բայց «Զոնտիկներ» իջնելն անհնար է դարձված թշնամու կողմից և այսպես շարունակ։
Իսկ պատճառն այն է, որ 26 տարի շարունակ իրենք ավելի շատ ձգտեցին դեպի Արցախ, քան մենք։ Պատճառն այն է, որ այս օրերին իրենց կողմից գործում է կուռ պետություն, իսկ մեր կողմից՝ Աստված գիտի, թե ինչ։ Որովհետև մեր կողմում պետական այրերը, համարելով, որ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն», մտածում են միմիայն սեփական իշխանությունը պահելու ուղղությամբ՝ այդ նպատակով հենց այս օրերին փակ հանդիպումներ ունենալով տարբեր շահերի խմբերի, հասարակության տարբեր շրջանակների հետ և վերջիններիս կենդանի աջակցությունն ստանալու համար վախեցնելով, որ «մե՛զ պաշտպանեք, թե չէ ռոբասերժաքոչապիցցայակերները որ եկան, ձեզնից են լուծելու պարտության վրեժը»։
Երեկ շատերը հավանել էին գրառմանս միջի աստվածաշնչային մեջբերումները։ Դե, այս դեպքում էլ տեղին է Երեմիայի մարգարեության 21-րդ գլխի 14-րդ համարը․ «Ըստ ձեր չար ընթացքի՝ ես կպատժեմ ձեզ, կրակ կվառեմ ձեր անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը (Եւ արարից այցելութիւն ի վերայ ձեր ըստ չարութեան գնացից ձերոց, եւ վառեցից զհուր յանտառս նորա եւ կերիցէ շուրջ զնովաւ զամենայն)»»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները հրաժարվել են կատարել Մանվել Գրիգորյանի վերջին կամքը
- Էդգար Էլբակյան. Դեռ 2018 թ․-ի օգոստոսին ասել եմ՝ «թուրքը կհասնի Գորիս, Նիկոլը հրաժարական չի տա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին