
Էստոնիայում նախարարը հրաժարական է տվել՝ ծառայողական մեքենայով երեխաներին դպրոց տանելու պատճառով
Էստոնիայի կրթության նախարար Մայիլիս Ռեպսը սկանդալի մեջ է հայտնվել ծառայողական մեքենայի պատճառով, որից հետո հրաժարական է տվել: Այս մասին գրում է Saxon-ը:
Նոյեմբերի 17-ին էստոնական թերթը պարզեց, որ Ռեպսը ծառայողական մեքենան օգտագործել է իր երեխաներին դպրոց տանելու, ինչպես նաև ակումբներ տեղափոխելու համար: Դրանից հետո քննադատությունների և մեղադրանքների տարափ ընկավ նախարարի վրա, որ նա հարկատուների փողերն օգտագործում է իր նպատակների համար:
Իր Facebook-ում Ռեպսը խոստովանեց, որ ծառայողական մեքենան օգտագործել է անձնական նպատակների համար: Նոյեմբերի 20-ին նա հայտարարեց, որ հրաժարականի որոշում է կայացրել՝ նախորդ շաբաթն անվանելով «իր քաղաքական կարիերայի ամենադժվար շրջանը»: