
Թուրքիան հետ է կանչել ԵՄ և Իտալիայի դեսպաններին
Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հետ է կանչել ԵՄ և Իտալիայի դեսպաններին, ինչպես նաև Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Բունդեսվերի զինված ուժերի կողմից Միջերկրական ծովում թուրքական բեռնատար «Ռոսալին Ա»-ի խուզարկման փորձի հետ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով իր աղբյուրիներին։
«Մեր փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը նրանց բողոքի նոտա է փոխանցել առ այն, որ շահագրգիռ երկրները «Իրին» գործողության շրջանակներում փորձել են խուզարկել մեր «Ռոսալին Ա »առևտրային նավը՝ առանց մեր երկրի հստակ թույլտվության: Նշվում է նաև, որ միջադեպը հակասում է միջազգային օրենսդրությանը, և մենք մեզ իրավունք ենք վերապահում պահանջել փոխհատուցում», - ասել է գործակալության աղբյուրը: