Թուրքիայում ձերբակալվել են 101 քաղաքական ակտիվիստներ
Թուրքիայի դատախազությունհը 101 քուրդ քաղաքական ակտիվիստների և փաստաբանների ձերբակալության որոշում է կայացրել: Այս մասին գրում է Pars Today-ը։
Թուրքիայի դատախազի հրամանով անվտանգության ուժերը Դիարբեքիրում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալել են նրանցից 72-ին:
Ձերբակալվածների թվում են քուրդ լրագրողներ, Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) անդամներ, քրդական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ:
Ձերբակալվածները մեղադրվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Սիրիայի ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների հետ համագործակցելու և նրանց միանալու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան