ՀՅԴ կամավորները՝ առաջնագծում և Երևանում՝ ոստիկանների թիրախում
Նոյեմբերի 19-ին և 20-ին երևանյան մի շարք փողոցներում բողոքի ակցիաներ էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիային մասնակցում էին նաև ՀՅԴ երիտասարդներ։
Ակցիաներին մասնակցելու համար ոոստիկանության տարբեր բաժանմունքներում էին տեղափոխվել կուսակցության շուրջ 3 տասնյակ անդամներ, այդ թվում՝ Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան վերջին պատերազմի մասնակից, նաև վիրավորված կամավորներ, սփյուռքահայ երիտասարդներ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ։
ՀՅԴ ԳՄ ներկայացոււցիչ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հատուկ «Գնայիք` կռվեիք» ասողներին․
հենց այս մարդիկ են նաև, որ այս օրերին Երևանում պայքարում են հայրենիքի անկախության և ապագայի համար։
Իսկ նրանց շատ ընկերներ դեռևս շարունակում են պաշտպանել Արցախի սահմանները»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ շուրջ 3 տասնյակ անդամներ են ձերբակալվել
- Ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. Ոստիկանություն
- ՀՅԴ կամավոր. Քյոխի՝ 45 օր անառիկ պահած դիրքերը պետք է հանձնենք Ադրբեջանին
- Ոստիկանությունը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
- ՀՅԴ-ական կամավորականներ՝ զոհվել են ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան