Կարծում եմ, գործի է դրվել Խոջալույի «ցեղասպանության» միջազգային լեգիտիմացման ու ճանաչման մեխանիզմ․Ա․ Ղազինյան
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ ըստ ամենայնի մարդկայինության դեմ գործած հանցանքի մեղադրանքով:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Կարծում եմ, գործի է դրվել Խոջալույի «ցեղասպանության» միջազգային լեգիտիմացման ու ճանաչման մեխանիզմ:
Այդ հնարավորությունը ադրբեջանը ստացել է Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրած կապիտուլյացիոն ակտի շնորհիվ:
Ադրբեջանը նաև հայտնել է Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մտադրության մասին, որի իրավական հիմքը կրկին Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթն է:
Բոլոր խնդիրները դեռ առջևում են, Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլ նաև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին՝ պարտքը փակելու համար, ու սովածից բացի մնալու է նաև անտուն:
Հ.Գ. Իմիջիայլոց, Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը . . .»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան