Փարիզը մերժել է Պակիստանի պահանջը` արդիականացնել իր ինքնաթիռները՝ Էրդողանին աջակցությունից հետո
Այն բանից հետո, երբ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը խստորեն պաշտպանեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն պնդումը, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իսլամաֆոբ է և պատրաստվում է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը, Պակիստանը համարձակություն ունեցավ խնդրել Փարիզին՝ արդիականացնելու իր ֆրանսիական արտադրության կործանիչների, սուզանավերի և հակաօդային պաշտպանության համակարգերը։
Դելիի և Փարիզի դիվանագետները Hindustan Times-ին հայտնել են, որ Պակիստանը վերջերս Ֆրանսիայից խնդրել էր արդիականացնել մարտական ինքնաթիռները։
«Հարցումը մերժվել է», - ասել է Փարիզի մի դիվանագետ:
Պակիստանի ռազմաօդային ուժերն ունեն մոտ 150 Dassault Aviation Mirage կործանիչներ՝ բաղկացած Mirage III և Mirage 5, ինչպես նաև Agosta 90B երեք սուզանավերից, որոնք կառուցվել են ֆրանսիական Naval Group ֆիրմայի և ֆրանսիական-իտալական արտադրության ՀՕՊ համակարգերի կողմից:
Չնայած Պակիստանի ռազմաօդային ուժերն ունեն շուրջ 150 «Միրաժ» կործանիչներ, դրանց միայն կեսն է շահագործելի: Այս ինքնաթիռների արդիականացումը ֆրանսիացիների կողմից մերժելը Հնդկաստանին մեծ ռազմական առավելություն է տալիս Պակիստանի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան