Ինչպե՞ս արձագանքեցին քաղաքացիները Փաշինյանի այցի մասին լուրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուր է հրապարակել՝ տեղեկացնելով.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել ինչպես կիրառության մեջ գտնվող, այնպես էլ նոր մշակումներ»։
Մանե Գևորգյանը նաև լուսանկար է հրապարակել։
Այցի մասին լուրը բարկացրել է սոցցանցերի օգտատերերին։ Նրանք հրապարակման ներքո վիրավորանքներ ու մեղադրանքներ են թողել Փաշինյանի հասցեին, հորդորել զբաղվել անհետ կորածների, գերիների, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հարցերով։
Հ.Գ. Գրառումը մի քանի րոպե անց Մանե Գևորգյանը հեռացրեց իր էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան