Անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են, որ Փաշինյանն այսօր ընդունելու է միայն 25 հոգու
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ՊՆ դիմաց հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին հայտնեց, որ ժամը 19։30-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նրանցից 25 հոգու հետ։
Ն. Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ամենօրյա ռեժիմով հանդիպումները կշարունակվեն։
«Այսօր կկայանա առաջին հանդիպումը կառավարության նիստերի դահլիճում»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ բոլորի խնդիրը նույնն է՝ գերիներ, անհետ կորածներ, վիրավորներ, ուղղակի տարածքներն են տարբեր, կազմեն 25 հոգանոց խումբ ու գնան վարչապետի հետ հանդիպման։
«Վաղը կհավաքվենք այստեղ, կիմանանք այսօրվա հանդիպման արդյունքները»,- ասաց քաղքացիներից մեկը։
Հավաքված քաղաքացիները միանշանակ չընդունեցին այդ որոշումը. ոմանք նշում են, որ բոլորի հետ պետք է հանդիպի վարչապետը, ոմանք էլ նշում են՝ բոլորով գնան կառավարության դիմաց, որպեսզի հանդիպումից հետո տեղեկանան հանդիպման արդյունքներից։
Հիշեցնենք, որ այսօր, նաև առաջիկա օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատները բողոքի ակցիաներ էին իրականացնում ՊՆ դիմաց՝ պահանջելով աշխատանքներ իրականացնել և գտնել իրենց անհետ կորած հարազատներին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը որոշել է հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
- 50 օր է խաբար չունենք մեր երեխաներից, նոր հանձաժողով եք ստեղծո՞ւմ. Զինծառայողի ծնողը՝ ի պատասխան վարչապետի հանձնարարության
- «Իրենց երեխեքին փափուկ տեղերը պահեցին, վաղն իրենց երեխեքով ու թոռներով ուրախանալու են, բա մենք ումո՞վ ենք ուրախանալու»
- Անհետ կորած զինվորների ծնողներին Անդրանիկ Քոչարյանի առաջարկը զայրացրեց
- Ո՞ւր են մեր երեխաները, մեկը չի, 34 հոգի անհայտ կորած է, իսկ հրամանատարը՝ ողջ-առողջ եկել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան