ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:06 23/11/2020 Հայաստան

Այս պատերազմը կնոջ հրաման ուներ. 168.am

168.am-ը գրում է.

«Գեներալ Մովսես Հակոբյանի շուրթերից ճշմարտությունը հնչեց, իսկ ճշմարտությունը, որպես կանոն, լինում է կոշտ ու դաժան, անզիջում ու աններում: Այդ ճշմարտությունը լսելուց հետո մենք կարո՞ղ ենք ներել որևէ մեկին, ներել ինքներս մեզ, կարո՞ղ ենք ինքներս մեզ հետ հաշտ ու խաղաղ ապրելու հնար ու եզր գտնել: Մեզ ասել են, որ մենք պետություն ենք, և մենք հավատացել ենք, որովհետև հաճելի է պետություն, պետականություն ունեցողի զգացողությամբ ապրելը:

Մեզ ասել են, որ մենք մարդ ենք, և մենք հավատացել ենք, քանի որ նույնպես հաճելի է մարդ` բանական էակ կոչվելը և այդ զգացողությամբ ապրելը: Բայց պարզվում է, որ մենք պետություն ունենալու փոխարեն՝ տուն-տունիկ խաղացողների խաղահրապարակ ենք ունեցել, երբ երեխաները ցեխից ու ավազից տուն ու շինություններ են կառուցում` դրանք կոչելով քաղաքներ ու երկիր: Իսկ պետականության փոխարեն՝ ընտանեկան քաղցր-մեղցր, ստորին աստիճանի վրա գտնվող հարազատային հարաբերություններ են եղել` իմ կինը, իմ տղան, իմ ընտանիքը, որը բնորոշ է պլեբեյի ամբիցիաներին, ոչ ավելի: Այդքանից հետո մենք արդյո՞ք մարդ` բանական էակ կոչվելու իրավունք ունենք, ազնի՞վ է նման հաճելի զգացողություն ունենալը, թե՞ պարզապես կենդանիներ ենք, որոնք ապրում են որոշակի տարածքում, արոտավայրում:

Պարզվում է՝ պատերազմը ղեկավարել է Աննա Հակոբյանը: Սույն տիկինն ազատ ելումուտ է ունեցել հրամանատարական կետ, դիտարկել է մարտական գործողություններն էկրանին` ուղիղ միացմամբ, բնականաբար, եզրակացություններ արել ու որոշումներ կայացրել: Որոշումները հրամանատարների ներկայությամբ չի բարձրաձայնել, քանի որ, ըստ գեներալ Հակոբյանի` տիկինը լուռումունջ է եղել, բայց տրամաբանական է, որ մեկի մոտ բարձրաձայնել է, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է գար և մասնակցեր: Եվ այդ մեկը, բնականաբար, ամուսինն է` գերագույն գլխավոր հրամանատարը:

Պատկերացնո՞ւմ եք, սույն տիկնոջ ամուսինը սիրուհիներ ունենար, այդ դեպքում սիրուհիներն էին հրամանատարական կետում` պատերազմը ղեկավարողների մեջ նստած լինելու, սա ասում եմ՝ իբրև մխիթարանք: Միայն թե չասեք` կին էր, եկել էր հետաքրքիր կինո նայելու, ուղղակի հավես էր իր համար: ...

Երբ այդ ընտանեկան քմահաճույքների, այր ու կին հարաբերությունների հետևանքով պատերազմ ենք տանուլ տվել, գլխապտույտ ստանալու, խելակորույս լինելու փոխարեն՝ ուրախ ու զվարթ ենք, ծափ ենք տալիս, կարծես երկնքից մանանա է թափվել: Որևէ մեկը պատասխանատվություն պահանջո՞ւմ է, թե սույն տիկինն ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետում պատերազմի թեժ գործողությունների ժամանակ, և ի՞նչ իրավունքով:

Կա՞ մեկը, որ բացատրություն տա, ինչի կարիքն այսօր ունի մեր հասարակության մարդ` բանական էակ կոչվելու խիստ սահմանափակ հատվածը: Թե՞ մխիթարվենք, որ Մարիամիկը չի եղել հրամանատարական կետում` պատերազմական գործողություններն ուղիղ ցուցադրող էկրանի առաջ, բայց կարող էր, չէ՞, լինել:...

Մենք միայն ուրախ ենք, անթաքույց ցնծում ենք, որ Ղարաբաղի խնդրից ազատվեցինք, որ մեր հայրենիքի մի մասը կորցրեցինք, որի հետևանքով վտանգված է մյուս մասը` ամբողջը: Չենք հասկանում, որ կանգնած ենք մեր անկախությունը կորցնելու վտանգի առաջ, որովհետև երբեք չենք գիտակցել դրա արժեքը: Միայն պետականության զգացումից զուրկ պաշտպանության նախարարը կարող է վերադասի տիկնոջ քմահաճույքի հետևանքով, պատերազմի թեժ ժամանակ, մարտադաշտից կանչել իր գեներալին և ասել` դու չպետք է վերադառնաս այնտեղ: Եվ դեռ զարմանում է, որ պարտավոր է հրաժարական տալ:

Հետաքրքիր է, որ այս փաստի առկայության պայմաններում ուրիշ ի՞նչ արդարացման վրա է հույսը դրել: Պատկերացնո՞ւմ եք, որ քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հրամանատարական կետում նստած լիներ՝ ի՞նչ օյին բերած կլինեինք Սերժ Սարգսյանի գլխին, և դեռ այն դեպքում, երբ այդ պատերազմում չէինք պարտվել: Մենք պատրաստ ենք, հաշտ ենք,  որ մեր գլխին բամփեն, երբ Սերժն էր բամփում, ասում էինք` քխ, իսկ երբ Նիկոլն է մեր գլուխը ցխում, ասում ենք` օխայ: Այդքանից հետո մենք արդյո՞ք պետություն, պետականություն ունենալու, մարդ` բանական էակ կոչվելու իրավունքն ունենք: Միանշանակ՝ ո՛չ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ Հեղինակ՝ Հուսիկ Արա։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}