Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար։ Այս մասին ասաց հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ուղղակի առաջին հերթին պետք է վերականգնվի պետական համակարգի գործունեությունը: 15 օր է անցել այդ չարաբաստիկ հայտարարության ստորագրումից, 15 օր շարունակ որևէ քայլ չի իրականացվել, մինչև դժբախտության մեջ գտնվող մեր հարյուրավոր հայրենակիցներ չգնացին Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, դրանից հետո՞ միայն պետք է պետությունը գործի անցներ: Պետական համակարգը չէր գիտակցում հարցը, քանի որ պետական համակարգի գլխին, անճար, պոպուլիստ մի մարդ է, որը կառավարչական որևէ հմտություն, ունակություն չունի՝ վկան վերջին 2.5 տարին»,- ասաց նա:
Գեղամ Մանուկյանը նաև հավելեց, որ իր հռչակած այդ 15 կետանոց ճանապարհային քարտեզում էլ, որտեղ իր հրաժարականի մասին խոսք չկա, առաջին կետով խոսում է Ղարաբաղյան հարցի բանակցությունների մասին։
«Այս մարդը պարտված, խայտառակված է, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել։ Իսկ հիմա կենսական անհրաժեշտություն է իր գաղտագողի ստորագրած այդ փաստաթղթով հնարավորությունները գործադրեն դիվանագիտական սեղանի վրա»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափի․ Իշխան Սաղաթելյան
- Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին չմիանալ հացադուլին
- Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան