Թևան Պողոսյան. Այսպես շարունակելով՝ չենք ունենալու պետություն
«Որտե՞ղ է մեր պետությունը: Չգիտեմ: Իրականում չեմ կարողանում ընկալել՝ որտեղ մենք պետք է հասկանանք, որ այս աղետալի վիճակից պետք է հառնենք, կանգնենք»,-«Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո. արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Նա նշեց՝ չի զարմանա, որ պարզվի մեկ ամսից ինչ-որ միութենական հանարապետության պայմանագիր ենք ստորագրում ՌԴ հետ ընդհանրապես ամեն ինչ տալով:
«Հույս ունեմ՝ կգա գիտակցում, որ պետք է փոփոխություն անել, մեզանից է գալու: Այդ ժամանակ միգուցե պետությունը կձևավորվի: Չգիտեմ: Այսպես շարունակելով՝ չենք ունենալու պետություն: Բայց գոնե մի բան էլ փոխենք, կարող է շանս ունենանք՝ լավ լինել, կամ վատ:
Քո ներքին հայրենակիցների նկատմամբ ի՞նչ վերաբերուքն է: Ոնց դու քեզ ես վերաբերում, ուրիշներն էլ քեզ են վերաբերում: Եթե հարցերը չես բարձրաձայնում, բնականաբար, ուրիշներն են քո տեղը հարցերը լուծում: Հասարակ խոսք քիչ ենք լսում, կարեկցանք չենք լսում, ամեն ինչ զոռով է ստացվում: Ծնողները ժամերով պետք է գնան, ցույց անեն, որ իրենց ընդունեն»,- ասաց Թ. Պողոսյանը:
Նրա պատկերացմամբ, հիմնական պրոբլեմը նրա մեջ, որ չկա սրտացավություն:
«Չկա կոնկրետ խնդիր, առնվազն ընկալում քաղաքականության մեջ, որ, օրինակ, մեկ օրում պետք է ստանամ գերիների բոլոր հարցերի պատասխանները, դնեմ նպատակ ու անել, վաղը հանրությանը պետք է զեկուցել: Սա չկա մեր մոտ, ընկել ենք ուրիշ բաների հետևից, դրա համար սեփական ցավերը չենք ընկալել: Երբ կորցնում ես քո ինքնիշխանության ու պետական ինստիտուտների ընկալումը պետության արժեքի մեջ, որևէ նախընտրական խոստումդ կյանքի չես կոչում, դրանից էլ պետությունը գնում է՝ լինի այստեղ, թե Ամերիկայում, կամ Վրաստանում:
Որտե՞ղ է պետությունը: Դրա պատասխանն առնվազն չկա, որովհետև չգիտես՝ մտնես պետական ինստիտուտ հարցիդ լուծում ես ստանալու, թե ավելի մեծ խնդիրների առաջ ես կանգնելու»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջոնի Մելիքյան. Միգուցե Վրաստանը ՌԴ-ի հետ սկսի հարաբերությունների նոր փուլ
- Պետք է արագ պատրաստվենք հաջորդ պատերազմին, իսկ մենք զբաղված ենք այլ խնդիրներով. Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան