Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը ԼՂ վերաբերյալ
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Կոնգրեսը վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։
Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը վերոնշյալ առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությունը
- Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին. Իսպանիայի կոնգրեսական
- Արցախի ՄԻՊ-ը իսպանացի պատգամավորին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները
- Իսպանացի կոնգրեսականը Ստեփանակերտից․ Միջազգային հանրությունը պետք է արագ գործի՝ խուսափելու նոր ցեղասպանությունից