Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի անվտանգություն և խաղաղություն․ Իրանի դեսպան
Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է. «Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի անվտանգություն և խաղաղություն»: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Իրանը ցանկանում է, որ իր հարևանները և տարածաշրջանի երկրները ապրեն խաղաղության, կայունության, բարգավաճման և հանգստության պայմաններում», - ասել է Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրանում հարևան երկրների դերին ՝ Իրանի դեսպանն ասել է. «Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նախկինում ներկայացված ծրագրով համաձայնության եկան և Իրանը ողջունում է այդ գործընթացը»:
Մուսավին հավելել է, որ Իրանը դեմ է ցանկացած օկուպացիայի և անջատողականության, հավելելով. «Մենք դեմ ենք ցանկացած ճնշման, և մենք դա հայտարարեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում»: