«Իրատես». Որտեղ է բարերարի նվիրաբերած 1 միլիարդ 400 միլիոն դրամ
«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսին» «Իմ քայլի» ուղարկած «հերքում-ինքնախոստովանություն» փաստաթուղթն ուսումնասիրելիս բացահայտվում է ևս մի մե՜ծ, մեղմ ասած, անհամապատասխանություն։
Խմբագրություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բառացի նշված է, որ բարերար Քրիստին Սիմոնն ամբողջությամբ կատարել է (իմա` մուծվել է) իր 1 միլիարդ 400 միլիոն դրամի խոստումը։
Բա՞յց… Պարզվում է` այդ գումարը չկա «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի նվիրատուների ո՛չ 2019, ո՛չ էլ 2020 թվականի ցանկերում։ Կարծում ենք, հարցը կամա թե ակամա հայտնվում է պատկան մարմինների տիրույթում։
Հ.Գ. Նման տեմպերով «իմքայլական» թավշյա «գերազնիվները», եթե շտապ չզրկվեն երկրի կառավարման լծակներից, ամենայն հավանականությամբ, կհասնեն ու կանցնեն տարիներ շարունակ իրենց «դեղինի» էջերից թմբկահարած առասպելական 4 միլիարդի սահմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում