«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Իտալական «Ռոմա»-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է La Gazzetta Dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը գոհ է ընթացիկ մրցաշրջանի սկզբում հայ ֆուտբոլիստի խաղից: Երկու կողմերն էլ շահագրգռված են մինչև 2022 թվականի հունիսը ստորագրել նոր համաձայնագիր։
Նշվում է, որ նրանք պետք է պայմանավորվեն պայմանագրի որոշ կետերի շուրջ: Դրա երկարացման մասին հնարավոր է հայտարարեն մինչև տարեվերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան