Չավուշօղլու. Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում
Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը մնում է դրական: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, գրում է Tass-ը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևորագույն կողմն են: Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Չնայած հարցերի առկայությանը, որոնց շուրջ մենք չենք կարող համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք աշխույժ երկխոսություն պահպանել ու ընդհանուր հայտարարի գալ։ Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում», - ասել է Չավուշօղլուն:
Ըստ Չավուշօղլուի, առաջիկա ժամանակահատվածում Թուրքիան «կշարունակի հավատարիմ մնալ [Ռուսաստանի Դաշնության հետ] այս ռազմավարական մոտեցմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան