Ջավախքից Արցախին օգնությունները շարունակվում են
Արցախյան պատերազմն «ավարտվել է», սակայն աշխարհի տարբեր անկյուններից հայերը շարունակում են օգնություն ուղարկել պատերազմից տուժածների համար: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալի (Մեծ Առաքել) բնակիչներն արդեն երրորդ դրամահավաքն են արել՝ ընդհանուր Արցախի համար ուղարկելով մոտ 40 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես «Ալիք մեդիային» պատմում են Արագյալցիները, դրամական օգնության հետ միասին, իրենք նաև հումանիտար օգնություն են ուղարկել, այդ թվում սնունդ: Արագյալում հավաքել են նաև անվադողեր, ուղարկել առաջնագիծ:
Նշանակալի է նաև, որ Արցախյան այս ճակատամարտին մասնակցել են նաև Արագյալցիները: Թշնամու դեմ կռվում հերոսաբար զոհվել են փոխգնդապետ Մխիթար Աղջոյանն ու լեյտենանտ Սարգիս Աղջոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան