Ջոնի Մելիքյան. Միգուցե Վրաստանը ՌԴ-ի հետ սկսի հարաբերությունների նոր փուլ
«Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում: Այս պատերազմով չավարտվեց այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում, դեռևս կտեսնենք բարդություններ»,- «Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո. արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց տարածաշրջանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց՝ մի կողմից ներքաղաքական ճգնաժամն է, մյուս կողմից տարածաշրջանային որոշ գործընթացները:
Ջ.Մելիքյանի խոսքով, Վրաստանը բավականին լարված հետևում էր պատերազմական գործընթացներին, փորձում անընդհատ իրենց աջակցությունը ցուցաբերել կողմերին, ըստ իրենց հնարավորությունների լինել չեզոք, հասկանային, վերաիմաստավորեին, կողմնորոշվեին, թե ինչ քաղաքականություն պետք է ապագայում տարվի:
«Թուրքիայի ուժեղացման մասին ընդունված չէ խոսել Վրաստանում, դրա համար առաջին հերթին Ռուսաստանի մասին են խոսում: Կարծում եմ՝ պահպանելով իշխանությունը «Վրացական երազանքը» ստանում է մի հնարավորություն, երբ որ իրենք ստիպված, միգուցե որպես այս իրավիճակի ելք, սկսեն ՌԴ հետ հարաբերությունների նոր փուլ»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի վերջին այցից Վրաստանում որոշ շրջանակներ հիասթափված են, միգուցե նոր սպասելիքներ ունեն ԱՄՆ նոր ադմինիստրացիայից: Ջ. Մելիքյանի խոսքով, եթե ԱՄՆ նոր նախագահը որևէ քաղաքականության ձևավորի այս տարածաշրջանի նկատմամբ, կոնկրետ Վրաստանի, իրավիճակը կզարգանա այլ սցենարով, իսկ եթե մնա նույն քաղաքականությունը, կամ միգուցե Հարավային Կովկասը չլինի նոր ադմինիստրացիայի գերակա ուղղությունը, կտեսնեն համագործակցություն ՌԴ հետ:
«Վրաստանի այսօրվա իշխանություններ հասկանալով փոփոխվող անվտանգային միջավայրը, աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր տարածաշրջանում, կփորձեն այս իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, նվազեցնել ռիսկերը, որոնք կարող են իրենց ազգային շահի տեսանկյունից ի հայտ գալ»,- ասաց Ջ.Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին