Քաղաքական 14:53 24/11/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Հայկական մեծ վերակառուցում

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրել է.

«Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժարականի վրա։ Դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։
Փոխարենը՝  սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա՝ ավելի արագ մտնել փաստարկված ռացիոնալ դաշտ, թույլ կտա՝ ակտիվացնել հասարակության գրագետ շերտերին, և մենք այդ դեպքում կարձանագրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ հնարավոր կլինի նոր իշխանության ձևավորումը։ Ի դեպ, խորքային քննարկումները նաև շատ կարևոր են ներքին դեմարկացիա անցկացնելու համար՝ գրագիտության և միայն գոռգոռալու միջև։ Եվս մեկ բղավող և դատարկամիտ իշխանություն, և այլևս ոչ մի ռուսական խաղաղապահ կոնտիգենտ չի փրկի Հայաստանը։


Հայաստանի առաջիկա փուլը

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին Կովկասը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից սկսվում է հայկական մեծ ռեկոնստրուկցիան, որի մեջ  ներառվում է Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր թշնամիները, մեր շահերն ու ռեսուրսները։

Խնդիր առաջին. Չդառնալ կոտրված ազգ

Դադարեցնել է պետք ողբը։ Մենք չպետք է դառնանք կոտրված ազգ։ Բոլորն էլ կարող են ունենալ ցավալի պարտություններ։ Շատ հեշտ է՝ ընտրել համահայկական ողբի ճանապարհը, և մենք դրա ճանապարհին ենք,  բայց եթե այդպես եղավ, ապա ամեն ինչ կդառնա անիմաստ։ Ոչինչ այլևս հնարավոր չի լինի անել։ Ամբողջ աշխարհում այսօր հայերը առերեսվում են նախկին  արժեքների, նախկին հպարտությունների փլուզման փաստին։ Աշխարհով մեկ Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլ անուններով ռեստորաններ բացելը չէ´ մեր անելիքը։ Պետք է հետևություններ անել ու աշխատել.

ա/ Որպես առաջին քայլ Հայաստանում անհրաժեշտ է, իհարկե, իշխանության փոփոխություն։ Սա պարտադիր պայմանն է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե՝ Հայաստանը, ոչ թե բանակը, ոչ թե հայը։ Պարտությունը պետք է դառնա պատմություն։ Նոր, առողջ, «հակաողբ» տրամադրություններ  կարող է գեներացնել միայն նոր իշխանությունը։

բ/ Նոր իշխանությունը պետք է ունենա «արտոնություն» և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։

գ/ Բանակի հերոսացում։ Բանակը ինչպես կար, այնպես էլ պետք է մնա մեր հպարտության և թիվ մեկ հոգածության առարկան։ Բանակը, զինվորականությունն արել են հերոսություններ, որոնց մասին, ի դեպ, շատ լավ գիտեն մեր թշնամիները։ Գիտեն իրենց մաշկի վրա, իրենց կորուստների փաստի վրա, եվ այդ գործոնը քիչ հետո դառնալու է այդ երկրում մեծ պրոբլեմ։ Ամբողջ աշխարհով պետք է հպարտանալ ու պատմել մեր բանակի սխրանքների մասին՝ բանակի, որը, լինելով անհամեմատ ավելի փոքրաթիվ, շատ ծանր կորուստներ է պատճառել Ադրբեջանի, թուրքերի և վարձկանների զորքերին։

դ/ Համահայկական նոր օրակարագ։ Սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական աշխարհում կառաջանա լուրջ խզվածություն։ Պարտված Հայաստանը չի կարող համարվել համախմբող իդեա, հետևաբար մենք պետք է ձևակերպենք հետպատերազմյան Հայաստանի նոր տեսլականը։ Օբյեկտիվորեն մենք կարող ենք հայտնվել տարբեր իրականությունների, տարբեր հոգեվիճակների մեջ։ Ավելին՝ արևմտյան սփյուռքը ազնիվ մղումներով առանց գիտակցելու կարող է գործել ի վնաս Հայաստանի։ Օրինակ՝ արևմտյան հակառուսական կոնցեպցիայի մեջ։
Նոր իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել սփյուռքի հետ։ Այս ճանապարհին կարևոր կետ է Հայաստան-սփյուռք համաժողովի անցկացումը, որը պիտի մշակի համահայկական նոր օրակարգ, և որի առանցքայն կետերից է ողբը բացառելը և նոր իրականության պայմաններում նոր նպատակների համար գործելը։ Կրկնում եմ. սա կարող է անել բացառապես նոր իշխանությունը։ 


Խնդիր երկրորդ.Կովկասյան նոր ճարտարապետություն

ա/ Հայաստանը պետք է պատրաստվի նոր Կովկասի ձևավորման պրոցեսին։ Այն արդեն սկսել է, բայց Հայաստանի ակտիվ և մոտիվացված մասնակցությունը հնարավոր է միայն նոր իշխանության պայմաններում։ Սա այնքան ակնհայտ է, որ սա չընդունելն ուղղակի պետության դեմ հանցանք է։ Որքան մենք ուշացրեցինք, այնքան մեր շահը չի կարևորվելու։ Մենք առաջիկայում պետք է բանակցենք Ադրբեջանի հետ դելիմիտացիայի շուրջ։ Մենք ունենք մեծ երկարությամբ ի հայտ եկած հայ-ադրբեջանական նոր սահման, որի ամեն սարը, ամեն աղբյուրը, ամեն արահետը բանակցության առարկա են։ Եվ մենք դա պետք է անենք, որովհետև կյանքը ոչ միայն շարունակվում է, այլև նոր իրողությունների առաջ է մեզ դրել, ընդ որում՝ երկուսիս։ Առանձին կարևորագույն բանակցությունների թեմա է կոմունիկացիաների բացումը, նոր կոմունիկացիաների ստեղծումը։ Եվ պետք է չէ ազգովի սարսափել ամեն նոր ճանապարհի գաղափարից, ուղղակի պետք է հաշվարկել մեզ համար շահեկանները և անընդունելիները ու սկսել աշխատել։

բ/ Հայաստանը պետք է պատրաստ լինի հարևանների հետ համակեցության նոր իրողությանը։ Մենք կարող ենք չսիրել և ատել մեր երկու հարևաններին, բայց որպես պետություն պարտավոր ենք հասկանալ, որ 90 միլիոնանոց Թուրքիան ու Ադրբեջանը միշտ մեր կողքին են լինելու։ Սա առաջին հերթին պետք է գիտակցի հետպատերազմյան վերնախավը և դրա մասին բաց խոսի հայ հասարակության և սփյուռքի հետ։ Խոսի առանց ամոթխածության, խոսի փաստի հենակետից, որովհետև հարևաններին չեն ընտրում։ Մոտ 90 միլիոնանոց բնակչությամբ այդ երկու պետությունների հարևանության փաստը չընդունելը կնշանակի անբուժելի պետական ինֆանտիլիզմ։


գ/ Պետք է նոր իրականության պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր կարգավիճակներ փնտրել։ Մենք պետք է սովորենք աշխատել մեր դաշնակիցների հետ։  Օրակարգում՝ Ռուսաստանի հետ նոր խորության դաշնակցային հարաբերություններն են։ Հայաստանը պետք է առաջարկի իր փաթեթները և քննարկի ռուսական կողմի համանման առաջարկները։ Այսօրվա հարաբերությունների որակն այլևս բավարար չէ։


դ/ Մենք պետք է սովորենք աշխատել մեր թշնամիների հետ։ Մեր խնդիրը լինելու է տարածաշրջանում լարվածության և դիմակայության նվազումը։ Եվ մենք պետք է հիշենք, որ թե´ Էրդողանը, թե´ Ալիևը հավերժ չեն։ Մենք մի կողմից պետք է  ապահովագրենք մեզ այդ փոփոխություններից, մյուս կողմից՝  պատրաստ լինենք՝ ճիշտ պահին մեր շահերը առաջ տանելու (և ամենևին՝ ոչ ռազմական ճանապարհով)։


Խնդիր երրորդ. Անկայունության ռիսկեր

Հարավային Կովկասը վերածվում է տարբեր շահերի բախման թատերաբեմի։ Ըստ այդմ՝ Հայաստանը ենթակա է լինելու արտաքին և ներքին անկայունության ռիսկերի։ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ընդունվող՝ իբր հայանպաստ բանաձևերը և հայտարարությունները կարող են ունենալ մեկ նպատակ՝ ապակայունացնել տարածաշրջանը ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի ներսում ձևավորվելիք՝ իբր հայրենասիրական հոսանքները կարող են ծառայել նույպես նույն նպատակին։ Անկայունության ռիսկերին հավասարապես ենթակա է նաև Ադրբեջանը։ Մի անխոհեմ քայլ, մի անխոհեմ պրոցես, և մեր երկիրը նորից կարող է հայտնվել ավելի այլանդակ պատերազմի մեջ։  Անկայունության ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար Հայաստանին անրաժեշտ է սոլիդ իշխանություն, որը կմերժի ցանկացած ավանտյուրա, և որի գործունեությունն ուղղված կլինի սեփական հասարակության, անմիջական հարևանների և արտաքին աշխարհի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններին։

 

Խնդիր չորրորդ. Պետության մոդեռնիզացիան

Զինված ուժերի տեխնոլոգիական տարբերությունն ակնհայտ ցույց տվեց առաջընթացից հետ ընկնելու վտանգները։ Դա վերաբերում է ողջ պետությանը։ Հայաստանը այս ողբերգությունը պետք է օգտագործի որպես ելակետ՝ պետության խորքային արդիականացման համար։ Չանենք հիմա՝ չենք անելու երբեք։
Մոդեռնիզացիան վերաբերում է.

ա/  քաղաքական համակարգին
բ/ կառավարման որակին
գ/ տնտեսական մոդելին
դ/ հասարակական հարաբերություններին


Ամփոփում

Ուզում եմ հատուկ ընդգծել. նկարագրված չորս խնդիրները մեկը մյուսին պայմանավորող են։ Դրանք պետք է լուծվեն մեկ ամբողջության մեջ։ Տապալեցինք մեկը՝ կտապալենք մյուսները։ Կտապալենք ամենք ինչ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}