Վրաստանը 100 հազար բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով առաջին տեղում է
Վերջին յոթ օրվա տվյալների համաձայն, որոնք հրապարակել է «New York Times» ամերիկյան հրատարակությունը, Վրաստանը 100 000 բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով առաջին տեղում է: Վրաստանից հետո տարածվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան և Սերբիան:
Jnews-ը գրում է, որ անցյալ շաբաթվա տվյալների համաձայն` Վրաստանի 100 000 բնակչին բաժին է ընկնում 2 807 վարակակիր, իսկ վերջին 7 օրվա ընթացքում վարակվածների միջին թվաքանակը կազմում է 3 579,1 մարդ:
Վրաստանը 100 000 բնակչի հաշվով մահացության ցուցանիշով աղյուսակում 13-րդն է:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին: Նոյեմբերի 24-ի դրությամբ երկրում հաստատված է կորոնավիրուսային վարակի 111 հազար 818 դեպք, բուժվել է 92 հազար 215 հիվանդ, մահացել՝ 1051-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա