Բաքվին հանձնելուց առաջ պայթեցվել է Քարվաճառի զորամասը
Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները լքում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանը, որը կեսգիշերին պետք է անցնի Բաքվին։ Ռիա նովոստիի լրագրողը հայտնել է, որ մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ:
«Մենք այստեղ էինք ողջ պատերազմի ընթացքում և ոչինչ նրանց չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կիլոմետր է: Հեռացնում ենք մեր առաջապահ դիրքերը, դրանից հետո պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Պայթեցնելուց հետո գնում ենք Հայաստան: Ներկա պահին մեր զորամասը վերջիններից մեկն է»,- լրագրողներին ասել է մոտոհրաձգային զորամասի հրամանատարության ներկայացուցիչը:
Նախքան պայթեցնելն անձնակազմը հեռացել է շրջանից։ Զինվորական կառույցների ոչնչացմանը հետևել են ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները:
Հիշեցնենք՝ ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորգրած հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը Քարվաճառի շրջանը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը:
Նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի միջոցով դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով մինչև նոյեմբերի 25-ը հետաձգել Քարվաճառից խաղաղ բնակչության դուրսբերումը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական զորք դուրս է գալիս Քարվաճառից
- Քարվաճառում Արցախ մուտքն ազդարարող ցուցանակն ապամոտաժվում է
- WarGonzo. Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը, գյուղացիները պայքարում են սեփական ուժերով
- Ադրբեջանական բանակն արդեն Աղդամում է
- Մարդիկ իրենց ծնողների գերեզմաններն են քանդում և աճյունները տեղափոխում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին