Եվս մեկ խուզարկություն Նարեկ Մալյանի տանը
Հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած Նիկոլ Փաշինյանին քննադատող գործիչների տներում ու բնակության հասցեներում այսօր ողջ օրվա ընթացքում խուզարկություններ իրականացվեցին։
Հերթական խուզարկությունն այսօր կատարվել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի տանը։
Ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել է.
«Հենց հիմա ոստիկանությունը այցելել է իմ բնակարան խուզարկության: Այս ամսվա մեջ երկրորդ անգամ»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Արթուր Դանիելյանի տունը հերթական խուզարկությունն է իրականացվում
- Բաբկեն Հարությունյան. Բնակությանս վայրում ոստիկաններն ինչ փնտրում էին, չգտան
- Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան