Երևանում հանրահայտ ռեժիսորների աստղերի բացման արարողությունը հետաձգվում է
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը մի շարք միջոցառումներ էր նախատեսել՝ հարգանքի իր տուրքը մատուցելու համար Ռոբերտ Սահակյանից 70 և Ռուբեն Գևորգյանի 75-ամյա հոբելյաններին: Կինեմատոգրաֆիստների միության հաղոդմամբ, մասնավորապես՝ նախատեսվում էին հոբելյանական հանդիսություններ Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում, որտեղ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ բացվելու էին հանրահայտ ռեժիսորների աստղերը, և հետահայաց կինոցուցադրումներ Կինոյի տանը:
«Սակայն իրավիճակը, Քովիդ 19 համավարակի օրեցօր վատթարացումը մեզ պարտադրում են խնայել մեր հանրությանը, որևէ կերպ չվտանգել նրանց առողջությունը ու լինել չափազանց զգուշավոր:
Տեղեկացնում ենք, որ ընդառաջելով նաև ռեժիսորների ընտանիքների անդամների խնդրանքին՝ բոլոր միջոցառումները կհետաձգվեն, և տեղի կունենան այն ժամանակ, երբ առանց զգուշանալու կարող ենք հավաքվել մի վայրում:
Շնորհակալ ենք ըմբռնման համար...»,- հայտնում են միությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա