Իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափի․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին ու Կիմ Բալայանին։
Հիշեցնենք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց անժամկետ հացադուլ են սկսել։
ՀՅԴ ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանն ասաց,որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար։
«Պատերազմի ընթացքում էլ Նիկոլը մտածում էր ոչ թե պատերազմը հաղթելու, այլ ինչ քայլեր անի, ինչպես խոսի, քանի որ իր գլխավոր նպատակը իշխանությունը պահելն է։ Հիմա էլ անամոթաբար կպել է այս աթոռից, էս մարդկանց ծնողների, քույրերի ու եղբայրների աչքերին ոնց է նայում, չգիտեմ»,- ասաց Սաղաթելյանն ու հավելեց․
«Նիկոլն իր իշխանությունը պահելու համար մեր ժողովրդին մեկ անգամ ևս տանելու է նոր սադրանքների։ Այսինքն՝ իր իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափի և իր բազմաթիվ մեղքերին ևս մեկն ավելացնելու է։ Այս ճանապարհը կործանարար կլինի ոչ միայն իր, այլև պետության համար»։
ՀՅԴ-ականի խոսքով ՝առաջիկա օրերին հանդես կգան ծրագրերով, հանրահավաքներով, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի հանրությանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին չմիանալ հացադուլին
- Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան