Պուտինը կրկին խոսել է Ղարաբաղի հարցը լուծելու Ռուսաստանի ջանքերի մասին
Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում միջնորդելու համար։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք բուռն ջանքեր գործադրեցինք դադարեցնելու ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչը հանգեցրեց մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հազարավոր քաղաքացիների մահվան: Միևնույն ժամանակ, մենք հետևեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես նրա համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև:
Հիմնական բանը, որ ձեռք է բերվել՝ արյունահեղության դադարեցումն է, որն ամրագրվել է զինադադարի հաստատման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ», - ասել է Պուտինը՝ օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան