ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Արցախում.Դյուժարիկ
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության չափը գնահատելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության դիմումին, որով արձանագրվում է նաև Ռուսաստանի մարդասիրական օգնության միջգերատեսչական կենտրոնի դերը և ձևերը, Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և ՄԱԿ-ի այլ գրասենյակներ պատրաստ են համագործակցել և Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքներում նախնական անկախ գնահատում կատարելու նպատակով տեղում քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները, որպեսզի հնարավորինս արագ և լիարժեք հասկանալի լինի տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքները»,- ասել է նա:
Դյուժարիկը նաև հայտնել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որում նա շեշտել է երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը: «Հուսով ենք, որ ռազմական գործողությունների դադարեցումը կապահովի հումանիտար աշխատողների հասանելիությունը բոլոր կարիքավորներին և հակամարտությունից տուժած բոլոր շրջաններին»,-հավելել է Դյուժարիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա