Բաբկեն Հարությունյան. Բնակությանս վայրում ոստիկաններն ինչ փնտրում էին, չգտան
Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին չգտան:
Վստահ եմ, որ կառավարության շենքում վեր ընկած խմբակը, որը պատվերներ է իջեցնում ուժային կառույցների ղեկավարներին, վստահ էր, որ ոչինչ չկա գտնելու, բայց և այնպես` քաղաքական հետապնդման շրջանակներում կիրառում է բոլոր միջոցները:
Դավաճան Նիկոլին սպասարկող խմբակ` քաղաքական ճնշումների տեմպը պահեք, չթուլացնեք, մեկ է շատ կարճ ժամանակ անց, երբ կհայտնվեք ճաղերի ետևում` ես ձեզ պերեդաչի չեմ բերելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը
- Դատարանն ազատ արձակեց Բաբկեն Հարությունյանին. Արսեն Բաբայան
- Բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին
- Բաբկեն Հարությունյան. Ազատ արձակվեցի
- Բաբկեն Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան