«Իրատես». Ի՞նչ չստացավ այս գործարարը, որ սեփական ազգին հայհոյողներին ու պառակտողներին ֆինանսավորելու այդքան անհագ պահանջ ունի
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 2,5 տարում Հայաստանի անկախության առաջին տարիներից հարստություն դիզած Խաչատուր Սուքիասյանին է տրված ամենաարտոնյալ բիզնեսմենի տիտղոսը։ Ասում են, որ նա այս ընթացքում բավականին շատ բիզնեսներ է ձեռք բերել ու դարձել իշխանության սրտի գործարարը։ Ծաղկի բիզնեսից սկսած մինչև «ֆեյքերի» գործարանի հովանավոր։
Ի դեպ, վերջին բացահայտումը Նաիրա Զոհրաբյանինն է, որը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այն գործարարների լուսանկարները, որոնք վճարում են մարդկանց հայհոյող, սրբություն չունեցող իշխանության «ֆեյքերին»։ Տեսնես՝ 30 տարում ինչ չստացավ այս գործարարը, աչքն էլ ինչից չկշտացավ, որ սեփական ազգին հայհոյողներին ու պառակտողներին ֆինանսավորելու այդքան անհագ պահանջ ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան