«Իրատես». Ո՞վ է արցախցիների խաղաղ ապրելու երաշխավորը, երբ անգամ կոնկրետ գծված սահմանագիծ չկա, թե որտեղ է ավարտվում Արցախը
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եռակողմ հայտարարությունում անորոշ կետեր կան, որոնք պետք է հստակեցվեն։ Հայտնի չէ, թե դրանք ինչպես են հստակեցվում, բայց ակնհայտ է, որ Արցախում գյուղ գյուղի հետևից հանձնվում է ադրբեջանցուն։ Ավելին, հայկական ուժերի վերհասկողության գոտում եղած տարածքներում էլ անհասկանալի բաներ են կատարվում։ Մասնավորապես, իրենց տուն վերադարձած արցախցիներն անակնկալի են գալիս՝ իրենց տանը ադրբեջանցիների տեսնելով։
Երևանից Արցախ տեղափոխված մեր հայրենակիցը պատմեց, որ երբ գնացել է իր գյուղը, հեռվից տեսել է, որ այգում թուրքեր են լցված։ Չի կարողացել տանը մոտենալ, վախից թողել հետ է վերադարձել։ Սա այն դեպքում, որ այդ գյուղը դեռ հայկական ուժերի վերահսկողության տակ է։ Ո՞վ է ապահովելու այս քաղաքացիների անվտանգությունը, ո՞վ է արցախցիների խաղաղ ապրելու երաշխավորը, երբ անգամ կոնկրետ գծված սահմանագիծ չկա, թե որտեղ է ավարտվում Արցախը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան