Սա աղետ է, պետության չգոյության մասին աղետ. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:
«Ոչ մի պատմություն, ոչ մի բարոյական նորմ, ոչ մի քաղաքական տրամաբանություն, ոչ մի սիլլոգիզմ չկա այն մասին, որ.
1. Խայտառակ կապիտուլյացիա ստորագրած պետության գլուխը՝ նախագահը մամուլից իմանա դրա մասին, և դա համարվի նորմալ։
2. Կռվող բանակի թիկունքում կասկածելի դավադրությամբ ու դավաճանությամբ հողեր հանձնած, պատերազմը՝ պետության մակարդակով ձախողած կառավարությունում հրաժարականը տալիս է ոչ թե վարչապետը, այլ սոցապ կամ կրթության նախարարները։ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց իր կիրթ եղբայր ալիևին։
3. Մինչ այժմ չկա ավանտյուրիստական այս պատերազմի ու նրանում կրած խայտառակ պարտության պատճառնների ուսումնասիրության մասին՝ պետական մակարդակի որևէ խոսք։ Ոչ ոք չի հարցնում, և ոչ ոք չի պատասխանում, թե ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է մեղավոր, ո՞վ բանակցեց այս հայտարարության տեքստը, ո՞վ և ու՞մ հետ քննարկեց նրա դետալները, ինչու՞ պատերազմը կանգ չառավ մինչև Շուշի ու Հադրութ, ո՞վ էր կայացնում ռազմա-քաղաքական որոշումները և այլն։ Սա աղետ է, պետության չգոյության մասին աղետ։
Հիմարների մի մեծ բազմություն շարունակում է ապրել այնպես, կարծես թե ոչինչ չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանություններին՝ արտաքին ճակատում, բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող. Արտակ Զաքարյան
- Ամոթի խարանը դեռ երկար ժամանակ է իրեն զգացնել տալու հայկական Սփյուռքում. Արտակ Զաքարյան
- Ամարասի վանական համալիր, Ղազանչեցոց, Գտչավանք, Դադիվանք, Ծիծեռնավանք, ...ներիր մեզ. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան