ՀՔԾ-ն ուսումնասիրում է Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունները
Հատուկ քննչական ծառայությունն ուսումնասիրում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ երեկ ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ծառայությունից։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Գ. Իսագուլյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարություններով, լուրջ մեղադրանքներ ներկայացրեց թե գործող իշխանության ներկայացուցիչներին, թե ԱԱԾ նախկին տնօրենին։
Մասնավորապես նա հայատարարեց. «Հադրութի թիկունքից մտել են 400 հոգի, որոնք Նախիջևանից Քաջարանով՝ այսինքն Հայաստանի տարածքով անցել են Արցախ ու հանգիստ գնացել են մինչև Հադրութի թիկունք։ Եվ դա ապահովել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ում կողմից դրված պասպորտ սեղանների ղեկավարների միջոցով 1400 հատ հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ազերիներին»։
Հարակից հրապարակումներ`
- Իսագուլյանը Հադրութ թիկունքից մտնելու համար լուրջ մեղադրանքներ վերագրեց Արգիշտի Քյարամյանին
- Իսագուլյան. Շուշիի նահանջի ժամանակ հայերը կրակել են հայերի վրա
- Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան