Երևանի ավագանու երկու անդամ լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
Սկսելով Երևանի ավագանու հերթական նիստը՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հիվանդ է, այդ պատճառով էլ ինքն է վարելու նիստը:
Փոխքաղաքապետը, մինչև նիստի օրակարգին անցնելը, ներկաներին տեղեկացրեց, որ Արսեն Ավետիսյանը դիմում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Հրաչյա Սարգսյանը նաև հայտնեց, որ Իզաբելլա Աբգարյանը էլ դիմել է «Իմ քայլը» խմբակցության կազմից ուրս գալու մասին, բայց վերջինս կշարունակի կատարել ավագանու անդամի իր լիազորությունները:
Նիստի մեկնարկին ձայն խնդրեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել մանրիկյանը և հայկտարարեց, որ հենց նոր գրությամբ դիմել են քաղաքապետին՝ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի հաստիքից հրաժարվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան