ՌԴ նախագահը հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական էջից։
Հեռախոսազրույցների ընթացքում մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու այցելած ռուսաստանյան միջգերատեսչական պատվիրակության ուղևորության արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման ընթացքը:
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել տնտեսական փոխգործակցությանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան