ՌԴ ՊՆ-ն տեղեկություններ է տարածել է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին
Ռուս զինվորականները շարունակում են ականազերծումը խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող Ղարաբաղի համապատասխան գոտիներում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների հումանիտար ականազերծումը սկսվել է երկուշաբթի օրը:
«Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները խաղաղապահների դիտակետերի և հանրային ճանապարհների միջև ընկած երթուղիներում ներգրավված են ինժեներական-հետախուզության և ականազերծման աշխատանքներում,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ սակրավորների աշխատանքները շարունակվում են բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտակայքում:
Պաշտպանության գերատեսչությունը հայտնում է, որ հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են պոլիգոններ, որտեղ և պայթեցվում են: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում:
«Պայթուցիկ օբյեկտների առկայության հետազոտման աշխատանքների փուլերից մեկն ընդգրկում է այն տարածքները, որտեղ կկառուցվեն ռուս խաղաղապահների ծառայության համար նախատեսված ստացիոնար դիրքերը»,- հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, ականազերծման աշխատանքներում ներգրավված անձնակազմը հագեցած է ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և ապահովված է պայթուցիկ զինամթերք որոնելու ժամանակակից միջոցներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին